Տավուշի սահմանամերձ գյուղերում գիշերը համեմատաբար խաղաղ էր, լարվածություն չկա![]() 2 ապրիլի 2016 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով Ադրբեջանը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: ՀՀ և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու նպատակով PanARMENIAN.Net ը կապվել է Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի և քաղաքների ղեկավարների հետ և գիշերվա իրադարձությունների մասին իմացել հետևյալը. Բաղանիսի ուղղությամբ կրակոցներ գիշերըեղել են, այժմ համեմատաբար հանգիստ է: Ոսկեվանի ուղղությամբ ևս կրակել են, սակայն վնասներ չկան: Ոսկեպարի ուղղությամբ կրակոցներ չեն եղել: Բերդում և մոտակա գյուղերում խաղաղ է եղել: Ներքին Կարմիրաղբյուրյուրում ևս հանգիստ է եղել: Պառավաքարում կրակոցներ չեն եղել, խաղաղ էր: Այգեպարում էլ էհանգիստ եղել: Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու որոշումը և պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեելի հետևանքների: Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության աննախադեպ լարման ամբողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները: ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա և ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու և լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար, ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարության մեջ: Կարդացեք նաև՝ Շփման գծում մարտեր են, ՊԲ հակաօդայիններն ադրբեջանական ուղղաթիռ են խոցել Ադրբեջանը «Գրադ» է կիրառում. Սպանվել է 12-ամյա երեխա, ևս 2 երեխա վիրավորվել է ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |