Պուտինը չեղարկել է Ուզբեկստանի $890 մլն պարտքը

Պուտինը չեղարկել է Ուզբեկստանի $890 մլն պարտքը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համաձայնագրի վավերացումը, որով Ռուսաստանը չեղարկում է Ուզբեկստանի պարտքի 97 տոկոսը:

Ըստ փաստաթղթի, Ռուսաստանը ներում է Ուզբեկստանին 890 մլն դոլարի պարտքը, սակայն Տաշքենդը պարտավոր է մարել մնացորդը` 25 մլն դոլարը:

Օրինագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Ուզբեկստանի պարտքն, ըստ ռուսական կողմի, կազմում է 890 մլն դոլար, որից 390 միլիոնը` տոկոսներն են:

Սակայն, Ուզբեկստանի կառավարությունը ճանաչում էր միայն 43 մլն դոլար պարտքը, ավելին` հավակնում էր ԽՍՀՄ ադամանդի ֆոնդի իր մասնաբաժնին: Պարտքի մարման մասին համաձայնագրով նախատեսվում է, որ Տաշքենդը հրաժարվում է ԽՍՀՄ կառույցներին բոլոր հավակնություններից:

Սա առաջին պետական պարտքը չէ, որ չեղարկում է Ռուսաստանը վերջին տարիներին: 2014-ին ՌԴ-ն սկզբից չեղարկեց Հյուսիսային Կորեայի 11 մլրդ դոլար կազմող պարտքը, հետո` Կուբայի 31 մլրդ դոլարի պարտքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---