Թուրքիայում հայ բռնցքամարտիկների մրցակիցները հայտնի են 9 ապրիլի 2016 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Թուրիքայի Սամսուն քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը: Ապրիլի 9-ին տեղի է ունեցել կշռման արարողությունը և վիճակահանությունը, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Այսպիսով Հայստանի հավաքականից առաջինը մրցահարթակ են դուրս գալու Անուշ Գրիգորյանը (51 կգ), ով կմրցի Հունաստանը ներկայացնող մարզիկի հետ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովի մրցակիցը կլինի Բելգիայի ներկայացուցիչը, իսկ 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը կմրցի Բուլղարիայի ներկայացուցչի հետ: Ավելի վաղ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը տեղեկացրել է, որ հավաքականին ուղեկցում են անվտանգության 4-5 աշխատակից: «Ամեն ինչ կարգին է: Ինչ վերաբերում է մեր մարզահագուստին, որի վրա գրված է Armenian Boxing Team, մեզ ասացին, անվտանգությունից ելնելով, այդ մարզահագուստով քաղաքում չքայլենք: Մրցավայրում և մարզումների ժամանակ կարող ենք հանգիստ կրել դրանք: Բացի այդ, մեզ ուղեկցում են անվտանգության 4-5 աշխատակից: Նրանք հյուրանոցի առաջին հարկում են և եթե գնում ենք դուրս, խանութ կամ պարզապես զբոսանքի, նրանք մեզ ուղեկցում են: Նախկինում չեմ հիշում, որ նման զգուշավորություն լիներ և անվտանգության աշխատակիցներն ուղեկցեն թիմին, սակայն ավելորդ զգուշավորությունն ու ապահովությունը չի խանգարի: Մարզիկները չեն նեղվում նրանց ներկայությունից, շատ հանգիստ են և ազատ»,-ասել է Աղամալյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |