Զոհված զինվորների՝ ԲՈւՀ-ում սովորող երեխաների համար արտոնություններ են նախատեսված

Զոհված զինվորների՝  ԲՈւՀ-ում սովորող երեխաների համար արտոնություններ են նախատեսված

PanARMENIAN.Net - «Զինծառայողների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ու կառավարության 597 Մ որոշման 105-րդ կետով կարգավորվում է զոհված զինծառայողների, ոստիկանների երեխաների պետական բուհեր ընդունելության ու վարձը վճարելու արտոնության հետ կապված հարցերը: Այս մասին հայտնել է ԿԳՆ մասնագիտական կրթության կազմակերպման և համակարգման բաժնից:

Եթեզոհված զինծառայողների երեխաները ընդունելության քննությունների արդյունքում դրական միավորներ են ստանում և ընդունվում են ԲՈւՀ, վճարն ամբողջությամբ փոխանցում է պետությունը:

Իսկ եթե երեխայի սովորելու ընթացքում է ծնողը զոհվել, ապա այդ պահից սկսած պետությունն է փոխհատուցում ուսման վարձը, գրում է Panorama.am-ը:

«Սա վերաբերում է միայն պետական բուհերին և այն դեպքերին, երբ զինծառայողը զոհվել է մարտական գործողությունների, իսկ ոստիկանը՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ: Այս իրավական ակտերն արդեն մի քանի տարի է՝ գործում են»,- մանրամասնել է բաժնի աշխատակիցը:

ԿԳՆ աշխատակիցը նաև հայտնել է, որ զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած ուսանողների վարձն ամբողջությամբ վճարում է պետությունը:

Զոհված զինծառայողների մյուս հարազատների համար նման արտոնություններ օրենսդրությունը չի նախատեսում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---