Freedom House. Կոռուպցիայի մակարդակը ՀՀ-ում 5-րդ տարին անընդմեջ անփոփոխ է

Freedom House. Կոռուպցիայի մակարդակը ՀՀ-ում 5-րդ տարին անընդմեջ անփոփոխ է

PanARMENIAN.Net - Հայաստանում կոռուպցիայի մակարդակը չի նվազում և չի բարձրանում 2012 թվականից ի վեր:

Այդ մասին են վկայում Freedom House-ի Nations in Transit -2016 («Անցումային շրջանի պետություններ-2016») զեկույցի տվյալները:

Զեկույցը վերլուծում է ժողովրդավարության իրավիճակն Արևելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Հարավային Կովկասի 29 երկրում և Ռուսաստանում: Երկրների վարկանիշը կազմվում է մի շարք ցուցանիշներով՝ կոռուպցիայից մինչև ընտրական պրոցեսներ, վերլուծության հիման վրա 1-ից 7-ը գնահատական շնորհելով, որտեղ 1-ը՝ լավագույն, 7-ը՝ վատագույն ցուցանիշն է: Կոռուպցիայի ցուցիչով Հայաստանում տիրող իրավիճակը 2012-ից ի վեր 5.25 բալ է գնահատվում:

Նմանատիպ` տարիներով անփոփոխ իրավիճակ է նաև այլ ոլորտներում, ԶԼՄ-ներից մինչև դատարանի ազատություն: Համեմատաբար զարգացած է գնահատվում քաղաքացիական հասարակությունը (3.75 բալ):

Ընդհանուր առմամբ ժողովրդավարության ցուցիչով Հայաստանը 5.36 բալով 21-րդ հորիզոնականում է 29 երկրների շարքում: Հետխորհրդային տարածքում՝ բացառությամբ Մերձբալթյան երկրների, Հայաստանը չորրորդն է՝ Վրաստանից, Ուկրաինայից և Մոլդավիայից հետո:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---