Նավթի գները Քաթարում բանակցությունների ձախողման պատճառով նվազել են 7%-ով

Նավթի գները Քաթարում բանակցությունների ձախողման պատճառով նվազել են 7%-ով

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Քաթարում նավթ արդյունահանող երկրների գագաթնաժողովում բանակցությունների անարդյունավետության պատճառով:

Brent տեսակի նավթի գները ICЕ Լոնդոնի բորսայում սակարկությունների մեկնարկին նվազել են գրեթե 7 տոկոսով` հասնելով $40,16 մեկ բարելի դիմաց: Նմանատիպ անկում է գրանցվել նաև WTI նավթի գներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գնանկումն արձագանքն էր Դոհայում տեղի ունեցած բանակցությունների ձախողմանը, որտեղ նավթ արդյունահանող երկրները չեն կարողացել համաձայնության գալ արդյունահանման մակարդակի նվազեցման վերաբերյալ, ինչը թույլ կտար բարձրացնել նավթի գները:

Գլխավոր խոչընդոտը եղել է Իրանի դիրքորոշումը, որը վերադարձել է նավթի շուկա բազմամյա պատժամիջոցներից հետո: Իրանը հրաժարվել է նվազեցնել նավթի արդյունահանումը և նույնիսկ չի գործուղել այդ ոլորտի նախարարին Քաթար:

Նավթի գները նվազում են 2014-ի կեսից սկսած: Այդ ընթացքում մեկ բարելի արժեքը նվազել է գրեթե 3 անգամ` $110-115 դոլարից հասնելով $40-ի: 2015-ի հոկտեմբերից նավթը սակարկվում է մեկ բարելի դիմաց $50 մակարդակից ցածր շեմում, իսկ 2016-ի հունվարին գինը նվազել էր մինչև $28:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---