Ստավանգերի գերմրցաշար. Արոնյանը 2-րդ անգամ կիսել է միավորը

Ստավանգերի գերմրցաշար. Արոնյանը 2-րդ անգամ կիսել է միավորը

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի է խաղացել նորվեգական Ստավանգեր քաղաքում անցկացվող շախմատային մրցաշարում:

Norway chess մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը մրցում էր Նիլս Գրանդելիուսի հետ սև խաղաքարերով: Պարտիան ավարտվել է 32-րդ քայլին՝ ոչ-ոքի արդյունքով: Այժմ Արոնյանն ունի մեկ միավոր: 1,5-ական միավոր ունեն երեք առաջատարը:

Ստավանգերի գերմրցաշարի առաջին տուրում հայ շախմատիստըոչ ոքի է խաղացել Վեսելին Տոպալովի հետ:

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Չաո Լին է:

Մրցաշարն անցկացվում է ապրիլի 19-29-ը։ Ապրիլի 23-ն ու 26-ը կլինեն հանգստյան օրեր։

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (2007,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ:

Կարդացեք նաև՝ Ձախողում՝ շահեկան դիրքերում. Ինչպես Արոնյանը տապալեց Հավակնորդների մրցաշարերը

Ծանրորդները՝ «չեմպիոնության ճանապարհի» մասին.Ինչն է խթանել, ինչը՝ կանգնեցրել

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---