51 24.04.16 - Հայոց ցեղասպանության 101-րդ տարելից. Նահագահ Սերժ Սարգսյանը, կաթողիկոս Գարեգին Բ-ն, Շառլ Ազնավուրն ու Ջորջ Քլունին Ծիծեռնակաբերդում հարգել են զոհերի հիշատակը ՀՀ նախագահը, կաթողիկոսը, Ազնավուրը և Քլունին Ծիծեռնակաբերդում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը 24 ապրիլի 2016 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ապրիլի 24-ի առավոտյան այցելել են «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Սարգսյանին ուղեկցել են աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, հանրահայտ դերասան Ջորջ Քլունին, Ավրորա մրցանակի մասնակիցները, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նրանք ծաղիկներ են դրել հուշահամալիրում: Կաթողիկոսն աղոթք է ընթերցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Aurora Prize միջազգային առաջին մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու ապրիլի 24-ին, Քլունին կհայտարարի մրցանակի հաղթողի անունը:Երևանում նախօրեին տեղի ունեցած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի ժամանակ, հանրահայտ դերասան, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահ Քլունին ասել է. «Երկար և դժվարին պայքար է եղել մինչև իրերը կոչել են իրենց անուններով, ամեն ինչ բարդ է, բայց ժամանակին: Չես կարող հերքել այն, ինչ կատարվել է: Չես կարող վերադարձնել մի ամբողջ ցեղի, մարդկանց մշակույթը, դա հենց ցեղասպանություն է»: Սերժ Սարգսյան. Հայտարարում եմ ի լուր աշխարհի՝ հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու ԼՂՀ նախագահ. Եթե ժամանակին Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր, միլիոնավոր նոր անմեղ զոհեր չէին լինի Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |