ԵԽ պատգամավոր. Ադրբեջանի նպատակն է ոչնչացնել Ղարաբաղը, պետք է ճանաչել ԼՂ անկախությունը

ԵԽ  պատգամավոր. Ադրբեջանի նպատակն է ոչնչացնել Ղարաբաղը, պետք է ճանաչել ԼՂ անկախությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նպատակն է ոչնչացնել Ղարաբաղը: Այս մասին Երևանում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը: Նա տեղեկացրել է, որ ապրիլյան դեպքերից հետո եղել է Արցախում, քանի որ գտնում էր, որ անձամբ պետք է խոսեր տեղի իշխանությունների, նախագահի հետ:

«Այս պահին բանակցությունները և քննարկումներն ընդհատված են, քանի որ իրավիճակն է այդպես թելադրում, կարծում եմ, որ պետք է հարցն ավելի սուր դրվի և ԼՂ անկախության ճանաչման մասին խոսվի: Միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել, քանի որ ապրիլից առաջ էլ, այս պատերազմական գործողություններից հետո էլ, ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակն է ոչնչացնել Ղարաբաղը»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

Էնգելը նշել է, որ այլևս ոչ ոք որևէ կասկած չպետք է ունենա Ադրբեջանի ագրեսիայի հարցում՝ հաշվի առնելով այն գործողությունները, որոնք նրանք իրականացրին ծեր մարդկանց հետ՝ կտրելով ականջները, և թե ինչպես են զոհված զինծառայողները կտրած գլուխները պտտում՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների ոճով:

«Այս օրերին, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը, պետք է հստակ հասկանանք, որ մեկ այլ ցեղասպանություն կարող է նորից գործի դրվել»,- ասել է նա և նշել, որ այս ամենը հստակ հիմքեր են ստեղծում, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---