Մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկները Հռոմին և Թբիլիսիին կնախընտրեն Երևանը

Մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկները Հռոմին և Թբիլիսիին կնախընտրեն Երևանը

PanARMENIAN.Net - Երևանը մայիսյան տոներին նախընտրելի ուղղությունների թվում 3-ն է երեխաների հետ ճամփորդող ռուս զբոսաշրջիկների շրջանում: Այդ մասին ասվում է OneTwoTrip զբոսաշրջային ծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է Լենտա.ռու-ն:

Երևանն այս ցանկում առաջ է անցել Թբիլիսիից և Հռոմից: Ինչպես ասվում է ծառայության հաղորդագրության մեջ, հանգիստը Երևանում, ներառյալ ավիափոխադրումն ու վարձը հյուրանոցի համար, կկազմի 50 հազար ռուբլի:

Վարկանիշի առաջին հորիզոնականում Լառնական է: 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նրա պահանջարկն աճել է 30 տոկսով: Ինքնուրույն զբոսաշրջիկների համար ուղևորությունը Կիպրոս մեկ ընտանիքի հաշվարկով կկազմի 99 հազար ռուբլի:

Երկրորդ տեղում թուրքական Անթալիան է` մայիսի կեսին ավիաթռիչքը Անթալիա 2 մեծահասակից և 2 երեխայից բաղկացած ընտանիքի համար կկազմի մոտ 50 հազար ռուբլի հետադարձ տոմսով:

4-րդ տեղում Հռոմն է 105 հազար ռուբլով, 5-րդում` Թբիլիսին` մոտ 66 հազար ռուբլով:

Վաղ ամրագրման շրջանում տուրօպերատորների ու ինքնուրույն ճամփորդող զբոսաշրջիկների շրջանում Անդրկովկասի երկրներ, այդ թվում Հայաստան այլցելություն ծրագրողների թիվն 2016-ին աճել է 50 %-ով: DaTravel.com-ի գլխավոր տնօրենը նշել է, որ դեպի Երևան ամրագրված տոմսերի քանակը մեկ տարում 2,9%-ից հասել է 9,5%: Ավիաուղևորությունը դեպի Երևան Մոսկվայից ամռան շրջանում էժանացել է 39%` կազմելով 6,5 հազար ռուբլի:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մայիսյան տոներին Ռուսաստանից դեպի Երևան տոմսերի ամրագրումն աճել է 62%-ով: Նման ցուցանիշներ է հայտնել ավիատոմսերի օնալյն-ամրագրման Skyscanner համակարգը:

Երևանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների համար 2016-ի ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների 10-ում: Ըստ Oktogo.ru-ի, միջինը Երևանում ռուս զբոսաշրջիկն անցկացնում է 3,5 օր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---