Զինվորական ժգուտների ներկրման համար ոչ թե $1200, այլ 21.000 դրամ է գանձվել![]() 2 մայիսի 2016 - 14:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն արձագանքել է ԶԼՄ-ներում տեղ գտած այն հրապարակումներին, թե արտերկրից ուղարկված զինվորական օգնությունը մաքսազերծելու համար պահանջել են $1200: Այս առնչությամբ կոմիտեն տեղեկացնում է, որ համապատասխան տարածաշրջանային մաքսատանը ապրիլի 1-ից մինչ օրս առկա չէ հրապարակման մեջ հիշատակված ներկրման վերաբերյալ որևէ տեղեկատվություն: Թյուրըմբռնումից խուսափելու նպատակով առաջարկում են հրապարակման հեղինակին ներկրմանն առնչվող փաստաթղթերը ներկայացնել ՊԵԿ, ինչից հետո պատրաստ են տրամադրել առավել հանգամանալի պարզաբանում հարցի վերաբերյալ: Սոցիալական ցանցերում տեղեկատվություն էր տարածվել, որ զինվորներին հարկավոր է Military Medical Tourniquet զինվորական ժգուտ, որը ՀՀ-ում չկա։ Որպես օգնություն 5 արկղից բաղկացած փաթեթի դիմաց Հայաստան հասնելուն պես պահանջվել է $1200 դոլար` մաքսազերծման համար: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը խնդրի հետ կապված պարզաբանել է. «Մաքսատանը պատճառաբանել էին, որ եթե ապրանքը ստացված լիներ ԵՏՄ անդամ երկրներից, հնարավոր կլիներ անվճար կամ գոնե զեղչերով մաքսազերծել: Պահանջվող գումարը չմուծելու պատճառով այն 2 օր մնացել էր մաքսատանը: Ստացողըմարդկանց օգնությամբ գտնում է երրորդ մեկին, ով կկարողանա միջամտել և այս խնդրին լուծում տալ առանց խոշոր գումար մուծելու: Ստացողի հետ խոսեցի, և նա հայտնեց, որ միջամտելուց հետո գումարը մուծվել և ապրանքը մաքսազերծվել է: Իսկ ավելի ուշ պարզվեց, որ 1200$-ի փոխարեն մուծվել է 21.000 դրամ»: Օգտատերը, միաժամանակ, հարց է բարձրացնում, թե արդյոք ճիշտ է զինվորներին օգնողներից ցանկացած գումար վերցնելը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |