Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա Սիդնեյի օպերային թատրոնում

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա Սիդնեյի օպերային թատրոնում

PanARMENIAN.Net - Անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը` 2011թ. Չայկովսկու անվան երաժշտական մրցույթի ոսկե մեդալակիրը, մայիսի 4-ին, 6-ին և 7-ին հանդես կգա Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի հետ քաղաքի օպերային թատրոնում:

Համերգային ծրագրում ընդգրկված են Շոստակովիչի 7-րդ (Լենինգրադյան) սիմֆոնիան և Չայկովսկու ռոկոկոյի թեմայով վարիացիաները, հայտնում է Սիդնեյի օպերային թատրոնի կայքը:

Washington Post - ի բնորոշմամբ Նարեկ Հախնազարյանը «Ֆենոմենալ թավջութակահար է, որը ներխուժել է միջազգային ասպարեզ՝ նվաճելով 2011թվականի Չայկվսկու անվան մրցույթի 1-ին մրցանակը և Ոսկե Մեդալը»:

Միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988-ին Երևանում՝ Հայտնի դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանի և ոչ պակաս հայտնի ջութակահար Սուրեն Հախնազարյանի ընտանիքում։ 1996-2000-ին սովորել է Սայաթ-Նովայի անվան դպրոցում։ 2000-ին ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիային կից ակադեմիական երաժշտական դպրոց (պրոֆ. Ա. Սելեզնյովի դասարան), 2006- ին ավարտել այն և ընդունվել Մոսկվայի կոնսերվատորիա։ Նարեկը Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր է, աշխատել է 50-ից ավելի նվագախմբերի հետ` այդ թվում` Լոնդոնի ու Չիկագոյի սիմֆոնիկների, Ռոտերդամի, Սեուլի ու Լա Սկալայի ֆիլհարմոնիկների: Աշխատել է բազմաթիվ հանրահայտ դերիժորների հետ` Գերգիև, Սպիվակով, Սոխիև և այլն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---