Լոնդոնում բանավեճ է տեղի ունենալու Ցեղասպանությունը հերքող պատմաբանների վրա թուրքական ազդեցության վերաբերյալ23 փետրվարի 2007 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Ըստ «Armenian Solidarity» հայ-բրիտանական կազմակերպության եւ «Նոր սերնդի ձայն» հրատարակչության, Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Ջեֆ Հունը բանավեճի կոչ է արել Հայոց ցեղասպանությունը ժխտող պատմաբանների վրա թուրքական ազդեցության առնչությամբ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, իրեն Հայոց ցեղասպանության հարցով կառավարության դիրքորոշման վերաբերյալ հարցում հղած Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Մարգարետ Բեկետինին ուղված նամակում Ջ. Հունը հայտարարել է. «Այն, թե արդյոք որոշ պատմաբաններ գտնվում են Թուրքիայի ազդեցության տակ, թե ոչ, արդեն քննարկման առարկա է»:Ենթադրաբար նա նկատի է ունեցել այն պատմաբաններին, ովքեր գտնում են, որ Հայոց ցեղասպանության մասին վկայությունները «բավականին հստակ չեն»: «Երկու ամիս էլ չի անցել այն ժամանակից, երբ Ջեֆ Հունը համաձայնվել է, որ ավելի քան մեկ միլիոն հայ է սպանվել 1915 թվականին: Մենք վստահ ենք, որ նախարարը տեղյակ կպահի այն մասին, որ տրամաբանությանը չի համապատասխանում այն, որ կառավարությունը հրաժարվում է հայերի զանգվածային սպանությունը ցեղասպանության հավասարեցնել: Ի պատասխան Ջեֆ Հունի նամակին, մենք նրան կհրավիրենք բանավեճին մասնակցելու այն հարցով, թե որքանով է Թուրքիան ազդում հայոց ցեղասպանությունը մերժող պատմաբանների վրա, ինչպես Խեթ Լոուրին, Ջասթին ՄաքՔարտին եւ Նորման Սթոունը: Ականավոր բրիտանացի պատմաբանները եւս կհրավիրվեն այդ քննարկումներին, որոնք անցնելու են Համայնքների պալատում ապրիլի 24-ին»,- ասվում է «Armenian Soliderity» հայ-բրիտանական կազմակերպության եւ «Նոր սերնդի ձայն» հրատարակչության ներկայացուցիչների հայտարարության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |