Գերմանացիների մեծ մասը դեմ է Թուրքիայի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմին

Գերմանացիների մեծ մասը դեմ է Թուրքիայի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմին

PanARMENIAN.Net - Գերմանիայի բնակչության ավելի քան 60%-ն ավելորդ է համարում առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի արտոնումը Թուրքիայի համար, ինչպես առաջարկում է Եվրահանձնաժողովը, հայտնի է դառնում Infratest dimap սոցհարցման արդյունքներից:

Կողմ է արտահայտվել գերմանացիների 33%-ը: Նրանք նաև թերահավատ են Թուրքիայի հետ ԵՄ համաձայնագրի հարցում, որով նախատեսվում է կասեցնել փախստականների հոսքը Եվրոպա: Հարցման մասնակիցների 57%-ը բացասաբար է արտահայտվել այդ հարցում, 39%-ն այն «բավականին լավն է» համարում: Հարցմանը մասնակցել է 1003 մարդ:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Անկարան չի պահպանի փախստականների մասին ԵՄ հետ պայմանավորվածությունները, եթե Եվրամիությունը չկատարի Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու վերաբերյալ խոստումը:

Ըստ Թուրքիայի և ԵՄ միջև գործարքի պայմանների, Անկարան ընդունելու է փախստականներին, որոնք ապօրինաբար են հասնում Հունաստանի ափերին: Փոխարենը Թուրքիայի քաղաքացիների համար կչեղարկվի մուտքի արտոնագրերի ռեժիմը ԵՄ երկրների հետ, կարագացվեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները, և ևս 3 մլրդ եվրո կհատկացվի արդեն խոստացված 3 մլրդ եվրոյից բացի:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնեցին, որ ԵՄ-ն մտադիր է իրեն իրավունք վերապահել վերադարձնել մուտքի արտոնագրերի ռեժիմը Թուրքիայի, Վրաստանի և Ուկրաինայի համար: Իսկ մինչ այդ Դավութօղլուն հայտարարել էր, որ արդեն ընթացիկ տարվա հունիսին Թուրքիայի քաղաքացիները կկարողանան ԵՄ երկրներ այցելել առանց մուտքի արտոնագրի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---