Ադրբեջանում արտաժամկետայինների հավաք է հայտարարված

Ադրբեջանում արտաժամկետայինների հավաք է հայտարարված

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, «հաշվի առնելով քաղաքացիների դիմումները», հայտարարել է ԶՈւ շարքերը համալրելու ցանկություն ունեցող արտաժամկետայինների հավաք:

Ըստ այդ երկրի ՊՆ մամուլի ծառայության, ցանկացողները պետք է դիմեն զորամասերի հրամանատարությանը, որտեղ ցանկանում են անցնել ծառայության, կամ ԶՈւ ուսումնամարզական կենտրոն:

Ըստ օրենքի, Ադրբեջանի քաղաքացիները, որոնք համապատասխանում են զինվորական ծառայության պահանջներին, կարող են կամավոր հիմունքներով ընդունվել արտաժամկետային զինվորական ծառայության: Դա կարող են անել ժամկետային զինծառայություն անցած անձինք, մինչև 40 տարեկան զինապարտները, բացառությամբ սպաների, ենթասպաների և միչմանների, ինչպես նաև 19-40 տարեկան կանայք:

Խորհուրդ չի տրվում դիմել այն անձանց, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայել են որպես նավաստի կամ ենթասպա և զորացրվել են զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն արատավորող գործողությունների պատճառով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում գրանցում են պահեստազորային զինծառայողներին:

«Անդրադառնալով համընդհանուր զորահավաքի մասին տեղեկություններին` հայտարարում ենք, որ կանոնավոր աշխատանք է տարվում պահեստազորային զինծառայողների հետ: Այժմ տեղերում գրանցվում են պահեստազորային զինծառայողները, հստակեցումներ են արվում այս հարցում»,-ասվում է Ադրբեջանի զորահավաքի պետծառայության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---