Հայոց ցեղասպանության բանաձեւին հակազդելու գործընթացին միանում են ԱՄՆ-ի ադրբեջանցիները

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը հակազդելու թուրքական գործընթացին միանում են Ամերիկայի ադրբեջանցիները: Պատասխանելով հարցին, «թե ինչպես կարող է օգնել ԱՄՆ-ի ադրբեջանական սփյուռքը Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունման դեմ պայքարի գործում»` Ամերիկա-Ադրբեջան միության ղեկավար Տոմրիս Ազերին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հայկական սփյուռքը լավ կազմակերպված է: Այն ստույգ նպատակներ ունի, այդ սփյուռքի յուրաքանչյուր անդամ հավատում է այդ նպատակնեին, աշխատում է դրանց իրագործման համար: Հայ համայնքն ու գործարարները իրենց պարտքն ու պարտավորությունն են համարում ֆինանսավորել հայկական կազմակերպությունները: Այդ պատճառով նրանք հպարտանում են յուրքանչյուր մեծ ձեռքբերումով: Այդ կազմակերպությունները Հայաստանի կառավարության աջակցության կարիքը չունեն: «Իմ կարծիքով, Ամերիկայի ադրբեջանցիները պետք է ինֆորմացնեն իրենց նահանգներից ընտրված կոնգրեսականներին: Մեր միությունը եւ ԱՄՆ-ի բոլոր ադրբեջանցիները գրավոր եւ բանավոր դիմել են խորհրդարանականներին, որպեսզի նրանք դեմ քվեարկեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագծին: Հավատում եմ, որ որոշ կոնգրեսականներ, որ պաշտպանում էին օրինագիծը, մտափոխվել են»,- հայտարարել է Տոմրիս Ազերին:



Նա հույս է հայտնել, որ «բանաձեւը չի ընդունվի»: «Այն փաստը, որ Թուրքիան հանդիսանում է ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը, լավ հայտնի է ոչ միայն ԱՄՆ աշխատակազմին, այլեւ Կոնգրեսին: Վարչակազմն ու Կոնգրեսը կարող են շատ հարցերում համաձայնության գալ, եւ վերջին հաշվով երկու օրգանն էլ ձգտում են ապահովել ազգային շահերը»,- ասել է Տոմրիս Ազերին, հայտնում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---