«Եվրատեսիլ-2016». Իվետա Մուկուչյանը եզրափակչում է (վիդեո)

«Եվրատեսիլ-2016». Իվետա Մուկուչյանը եզրափակչում է

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն անցել է եզրափակիչ փուլ:

Մուկուչյանը հանդես է եկել LoveWave երգով, որի համահեղինակներն են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը:

Քվեարկության ընթացքում մեր մասնակիցը Հայաստանի եռագույնի հետ ծածանել է նաև ԼՂՀ դրոշը: Առաջին կիսաեզրափակչին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ շվեդ լրագրողներից մեկը խնդրել է Մուկուչյանին մեկնաբանել իր քայլը, ինչին ի պատասխան նա ասել է.

«Մի մոռացեք՝ ես ներկայացնում եմ իմ երկիրը, և սիրտս, մտքերս ու հույզերս հայրենիքիս հետ են: Այն ամենը, ինչի մասին ուզում եմ բղավել, կոչ անում՝ սահմանին խաղաղությունն է: Հայաստանը խաղաղություն է ուզում: Հենց այդ պատճառով էլ գրել եմ իմ երգը՝ «Սիրո ալիք»: Դրոշն էլ բարձրացրել եմ, որ մարդիկ կենտրոնանան այդ մտքի վրա՝ խաղաղություն ամբողջ աշխարհում»:

Հայ պատվիրակի կողմից ԼՂ դրոշի ծածանմանն անդրադարձել է նաև մի ադրբեջանցի լրագրող` կոչ անելով մրցույթի հանձնաժողովին լուրջ քայլեր ձեռնարկել տվյալ հարցի առնչությամբ, գրում է Tert.am-ը։

Առաջին կիսաեզրափակչի արդյունքով եզրափակիչ են անցել Հայաստանի, Ռուսաստանի, Նիդերլանդների, Հունգարիայի, Խորվաթիայի, Ավստրիայի, Ադրբեջանի, Չեխիայի, Կիպրոսի, Մալթայի ներկայացուցիչները:

Առաջին կիսաեզրափակչում ելույթ է ունեցել 18 երկրի՝ Ֆինլանդիա, Հունաստան, Մոլդովա, Հունգարիա, Խորվաթիա, Նիդեռլանդներ, Հայաստան, Սան Մարինո, Ռուսաստան, Չեխիա, Կիպրոս, Ավստրիա, Էստոնիա, Ադրբեջան, Մոնտենեգրո, Իսլանդիա, Բոսնիա Հերցեգովինա, Մալթա ներկայացուցիչ:

Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 12-ին, ելույթ են ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Լատվիան, Լեհաստան, Շվեյցարիա, Իսրայել, Բելառուս, Սերբիա, Իռլանդիա, Մակեդոնիա, Լիտվա, Ավստրիալիա, Սլովենիա, Բուլղարիա, Դանիա, Ուկրաինա, Նորվեգիա, Վրաստան, Ալբանիա, Բելգիա, գրում է Panorama.am-ը:

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 14-ին:

Առաջին և երկրորդ կիսաեզրափակիչների՝ ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում (50x50) եզրափակիչ են անցնելու 20 հոգի (ամեն կիսաեզրափակչի՝ 10 երկրի ներկայացուցիչ):

«Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիան) և մրցույթն ընդունող Շվեդիայի ներկայացուցիչներն իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչ փուլից, բայց առանց քվեարկությամբ անցնելու հայտնվելու են եզրափակիչ փուլում։ Նրանք կունենան կիսաեզրափակիչ փուլի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։

Արցախի դրոշը կծածանվի Ստոկհոլմում. «Եվրատեսիլի» դրոշների քաղաքականությունը փոխվել է

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---