Թուրքիայում քրդերի հետ փոխհրաձգության հետևանքով 6 զինվորական է սպանվել

Թուրքիայում քրդերի հետ փոխհրաձգության հետևանքով 6 զինվորական է սպանվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել է 6 զոհված զինծառայողի և 8 վիրավորի մասին երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների հետ բախման հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել հարավարևելյան Հաքքյարի գավառում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«6 զինվորական է զոհվել, ևս 8-ը վիրավորվել է ՔԱԿ զինյալների հետ փոխհրաձգության հետևանքով, որը սկսվել է մայիսի 13-ին` 14:05-ին»,-ասվում է Թուրքիայի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:

Հաղորդվում է նաև 6 քուրդ զինյալի մահվան մասին:

Նույն Հաքքյարի գավառում ռազմական ուղղաթիռ է աղետի ենթարկվել` օդաչուները զոհվել են: Այդ մասին ևս հայտնել է Թուրքիայի Գլխավոր շտաբը: Օդաչուները 2-ն էին: Հայտարարվել է նաև, որ ուղղաթիռը, որը մասնակցում էր հակաահաբեկչական գործողության, կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով: Վթարի պատճառների հետաքննությունը շարունակվում է:

2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիյի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---