Օհանյանն այցելել է ռազմարդյունաբերական ձեռնարկություններ. Նոր արտադրամաս է բացվել

Օհանյանն այցելել է  ռազմարդյունաբերական ձեռնարկություններ. Նոր արտադրամաս է բացվել

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ռազմարդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում, ինչպես նաև ձեռնարկություններից մեկում մասնակցել է նոր արտադրամասի բացմանը:

Այցի ընթացքում ոլորտի պատասխանատուների և մասնագետների ուղեկցությամբ Օհանյանը տեղում ծանոթացել է ձեռնարկությունների տեխնիկական հագեցվածությանը, ռազմական նշանակության արտադրատեսակների նմուշներին, դրանց պատրաստման, նորոգման ու արդիականացման աշխատանքներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են ռազմարդյունաբերական ձեռնարկությունների թողարկած նոր արտադրատեսակները, առաջիկա ծրագրերն ու աշխատանքային հիմնական ուղղությունները:

Դիտարկելով ընթացող աշխատանքները և զինված ուժերի կարողությունների առավել բարձրացման համատեքստում կարևորելով ռազմարդյունաբերական համալիրի հետագա զարգացման գործընթացը՝ պաշտպանության նախարարը ոլորտի պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ:

ՀՀ ՊՆ-ը նշում է, որ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման շարունակականության ապահովումը պաշտպանական համակարգի բարեփոխումների ծրագրի կարևորագույն ուղղություններից է: Այս առումով վերջին տարիներին ակնհայտ են ռազմաքաղաքական ղեկավարության՝ զինված ուժերը հայրենական արտադրության սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով համալրելու գործընթացին միտված քայլերն և այդ ուղղությամբ մշտական հետևողականությունը: Պաշտպանության նախարարի՝ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ կատարած շրջայցը այդ համատեքստում էր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---