Հրանտ Դինքի մարդասպանը թերեւս կխուսափի ցմահ բանտարկությունից

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամասթը թերեւս չդատապարտվի ցմահ ազատազրկման: Հավանաբար նա կդատապարտվի 24 տարվա բանտարկության եւ հնարավոր է` ազատ արձակվի ինը տարի հետո: Ինչպես հայտնել է «Մարմարա» օրաթերթը, մասնագետների հատուկ խումբը, որը զբաղված էր ոճրագործի տարիքը ճշտելով, ավարտել է իր աշխատանքը եւ եզրակացրել, որ Օգյուն Սամաստը 18 տարին չի բոլորել: Պատրաստված տեղեկագիրն այժմ պետք է քննի Ստամբուլի դատախազությունը, հաղորդում է «Երկիրը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---