Հայաստանի բանկերը զոհված ու վիրավոր զինվորների ընտանիքների 122 վարկ են չեղարկել

Հայաստանի բանկերը զոհված ու վիրավոր զինվորների ընտանիքների 122 վարկ են չեղարկել

PanARMENIAN.Net - Հայաստանում գործող բանկերը զոհված ու վիրավոր զինվորների ընտանիքների 122 վարկ են չեղարկել: Այդ մասին է հայտարարել ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա նշել է, որ վարկերը չեղարկելու նախաձեռնությանը միացել են երկրում գործող բոլոր ֆինանսական կազմակերպությունները, հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

Ընդհանուր առմամբ, ներված վարկերի ծավալը կազմում է մոտ 70 մլն դրամ:

Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էին: Սպանվել էր 4 խաղաղ բնակիչ, ևս 9 զինծառայող մահացել է ոչ մարտական պայմաններում:

Ադրբեջանական կողմը հայտնել է 31 զոհի մասին ու առհասարակ չի հայտնել վիրավորների վերաբերյալ տվյալներ, սակայն տեղի ընդդիմադիր ԶԼՄ-ներն ու փորձագետները պարզել են 94 զոհի ինքնություն: Bellingcat կենտրոնի հաշվարկներով, ադրբեջանական զոհերի քանակը տատանվում է 400-500 միջակայքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---