Թուրքիայի մեջլիսն ընդունել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նախագիծը

Թուրքիայի մեջլիսն ընդունել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նախագիծը

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) քվեարկության 2-րդ փուլի արդյունքում ընդունվել է իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) հեղինակած սահմանադրության որոշ դրույթների փոփոխության առաջարկը, որը թույլ կտա անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, որոնց նկատմամբ դատական մարմինների կողմից հետաքննություն կիրականացվի:

Առաջարկն անցել է 376 կողմ, 140 դեմ, 5 ձեռնպահ, 10 անվավեր ձայների հարաբերակցությամբ, հայտնում է Ermenihaber.am-ը:

Համաձայն կանոնադրության` սահմանադրական փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է, որ 550 պատգամավորներից առնվազն 367 կողմ քվեարկի: Եթե քվեարկության վերջնական արդյունքներով կողմ քվեարկածների քանակը գտնվում է 330-ից 367-ի միջակայքում, ապա հարցը լուծվում է հանրաքվելի միջոցով: Իսկ 330-ից պակաս պատգամավորի հավանության դեպքում առաջարկությունը համարվում է չընդունված:

Այսպիսով ԱԶԿ-ին հաջողվեց ԱՇԿ-ի (Ազգայնական շարժում կուսակցության-MHP) լիակատար և ԺՀԿ-ի (Ժողովրդահանրապետական կուսակցություն-CHP) մասնակի աջակցությամբ անցկացնել ցանկալի նախագիծը:

Այն հիմնականում ուղղված է քրդամետ ԺԴԿ-ի (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն-HDP) դեմ, քանի որ ամենաշատ հետաքննություններ իրականացվում են հենց քրդամետ կուսակցության պատգամավորների նկատմամբ:

Մայիսի 18-ին առաջ տեղի ունեցած 1-ին քվեարկության արդյունքում չէր հաջողվել անցկացնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Նախորդ քվեարկության արդյունքներն ունեն հետևյալ տեսքը` 348 կողմ, 155 դեմ, 8 ձեռնպահ, 25 անվավեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---