Օքսֆորդում ԼՂՀ խնդրի մասին քննարկում է լինելու24 մայիսի 2016 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Օքսֆորդի համալսարանի Սուրբ Էնթոնիի քոլեջում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող քննարկում է լինելու: Այս մասին տեղեկացնում է Օքսֆորդի համալսարանում Կովկասի, եվրոպական անվտանգության և Մերձավոր արևելքի հարցերով մշտական հեղինակ-ներկայացուցիչ, վերլուծաբան Դենիս Սամութը: «Օքսֆորդի համալսարանի Սուրբ Էնթոնիի քոլեջում «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և դրա լայն տարածաշրջանային ռազմավարական հետևաները» թեմայով ելույթ եմ ունենալու», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամութը: Նա տեղեկացրել է, որ թեմային անդրադառանալու են նաև պրոֆեսոր Ռոյ Էլլիսոնը, պրոֆեսոր Նեիլ Մաքֆարլանը, դոկտոր Լեիլա Ալիյևան և Սոս Ավետիսյանը, գրում է Aysor.am-ը: 2015-ի հոկտեմբերի 22-ին Օքսֆորդի համալսարանի Բոդլիան գրադարանում բացվեց «Հայաստան. հարատևող մշակույթի գանձերը» խորագրով բացառիկ ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումը կազմակերպվել է բրիտանահայ բարերար Րաֆֆի Մանուկյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ` Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի և Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ: Ցուցանմուշներ են հավաքվել Մանչեսթերի և Լոնդոնի համայնքներից, որոնք անհատական պատմությունների հիման վրա նկարագրելու են ցեղասպանության արհավիրքը վերապրած ու Մեծ Բրիտանիայում հաստատված հայերի կենցաղը, մշակութային և կրոնական կյանքը: Ցուցահանդեսը տևել է մինչև 2016թ. փետրվարը։ Ցուցահանդեսին զուգահեռ կազմակերպվել են դասախոսություններ, քննարկումներ և համերգներ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |