Հարությունյան. Պետմարմինների թիվը, հնարավոր է՝ կրճատվի

Հարությունյան. Պետմարմինների թիվը, հնարավոր է՝ կրճատվի

PanARMENIAN.Net - Պետական մարմինների քանակը օպտիմալացման ծրագրի շրջանակում հավանաբար կկրճատվի: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի-ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը:

«Կարևոր հարցադրումը հետևյալն է՝ պետական մարմինների լիազորությունների վերանայում, հավանաբար, պետական մարմինների քանակի կրճատում, ինչը չի նշանակում՝ աշխատակիցների կրճատում»,-ասել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Ճշտող հարցին՝ առաջիկայում գերատեսչություններ կմիավորվե՞ն, Հարությունյանը հստակեցրել է. «Այո, բայց խնդիրը խոշորացումը չէ: Կարելի է խոշորացնել, բաժանել, բայց էական բան չփոխել: Ամենակարևոր հարցը լիազորումն է, կառավարության գործունեության բեռնաթափումը, ինչի վրա մենք աշխատում ենք»:

«Մենք մեր համակարգով բավարարված չենք, կարծում ենք, որ պետական ապարատը պետք է նոր խնդիրներ իր ուսերի վրա վերցնի՝ առանց մեծացնելու պետական ապարատը», հավելել է աշխատակազմի-ղեկավար նախարարը:

Հունիսի 1-ից ոստիկանության համակարգում կրճատումների նոր փուլ է սկսվելու: Այդ մասին է հայտարարել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության մասին: Դրանք են կոռուպցիայի դեմ պայքարն, ավելորդ ծախսերի ու ուռճացված պետական ապարատի կրճատումը:

Կարդացեք նաև՝ Կառավարությունը մոտ 800 ծառայողական մեքենա կկրճատի

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---