Իսրայելը նամականիշ կտպի հրեաներին փրկած Ազնավուրի ծնողների հիշատակին25 մայիսի 2016 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում վերջերս անցկացրած հանդիպման ժամանակ Շառլ Ազնավուրը պատմել է Ռաուլ Ուոլենբերգի հիմնադրամի ներկայացուցիչներին Ֆրանսիայի նացիստական բռնազավթման ժամանակ իր, իր քույր Աիդայի և ծնողներ Քնարի և Միշայի կյանքի որոշ դրվագների մասին: Ազնավուրները սեփական տանն ապաստան են տրամադրել փրկություն փնտրող հրեաներին, հայերին ու նացիստների կողմից որոնվող այլ մարդկանց: Հիմնադրամի նախագահ Էդուարդո Էռնեկյանն ու հիմնադիր Բարուխ Թենեմբաումը անձնական նամակով շնորհավորել են 92-ամյակի կապակցությամբ ու հայտնել են, որ Իսրայելի փոստային ծառայությունը նամականիշներ կտպի Միշա և Քնար Ազնավուրների պատվին: Ինքը Շարլ Ազնավուրն ու իր քույր Աիդան կպարգևատրվեն Ռաուլ Ուոլենբերգի հիմնադրամի մեդալով: Գերմանական զորքերն օկուպացրել են Ֆրանսիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, իրականացնելով ոչնչացման ծրագիրը նաև այդ երկրում ապրող ու ապաստանած հրեաների հանդեպ: Տարբեր գնահատականներով, օկուպացիայի ընթացքում սպանվել է մինչև 120 հազար ֆրանսիացի հրեա: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ Դեռևս մնում են բաց հարցեր Նախարար․ Աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի Միջին դպրոցում աշակերտների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20 Եվրախորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀՀ Նրանք կլինեն նաև Ադրբեջանում և Վրաստանում Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումը ՀՀ–ում արգելափակվել է Այդ մասին հայտնել է ԲՏԱ փոխնախարարը |