Ավագանու որոշումը. Երևանաբնակ զոհված զինվորների՝ վարձով ապրող 3 ընտանիք բնակարան կստանա25 մայիսի 2016 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանին մայիսի 15-ի նիստում որոշել է բնակարաններ տրամադրել ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զոհված երեք զինծառայողի ընտանիքներին: «Իրականացվել են զոհված ընտանիքների բնակարանային պայմանների անհատական ուսումնասիրություններ: Պարզվել է, որ երեք ընտանիք վարձով է բնակվում: Նրանց նախատեսվում է տրամադրել բնակարաններ, որոնք լավ վիճակում են, ընտանիքները կարող են բնակություն հաստատել այնտեղ»,- նախագիծը ներկայացրել է քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության ղեկավար Արսեն Ամյանը: Նախագծին կողմ քվեարկեցին բոլոր ներկաները, հայտնում է Armtimes.com-ը: Բնակարաններ կստանան կամավոր Սարգիս Խալափյանի, պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի, ժամկետային զինծառայող Մանվել Գևորգյանի ընտանիքները: Սարգիս Խալափյանն ու Հրաչյա Մուրադյանը երեխաներ ունեն: Մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք և ծառայական պարտքը կատարելու ժամանակ զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքին միանվագ ապահովագրական գումարի չափը կազմում է 2 մլն դրամ, իսկ ծառայողական պարտականություններ կատարելիս զինծառայողի զոհվելու դեպքում ընտանիքի անդամներին միանվագ վճարվում է 1 մլն դրամ փոխհատուցման գումար: Հաշմանդամ դարձած զինծառայողների համար ևս գործում է պետական ապահովագրության համակարգը. 1-ին խմբի հաշմանդամներին տրամադրվում է 500 հազար դրամի չափով միանվագ ապահովագրական գումար, 2-րդ խմբին՝ 400 հազար, 3-րդ խմբին՝ 300 հազար դրամ գումար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |