Նավթի գներն ընկնում են, ադրբեջանական SOCAR-ը փակում է գրասենյակները26 մայիսի 2016 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Ադրբեջանի SOCAR պետական էներգետիկ ընկերությունը փակել է արտասահմանում իր մի քանի գրասենյակները՝ նավթի գների անկման ֆոնին ծախսերը կրճատելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը: Նավթով հարուստ Ադրբեջանի տնտեսությունը և արժույթը՝ մանաթը, մեծ ճնշման տակ են հայտնվել անկում ապրող նավթի գների պատճառով: Fitch վարկանշային կազմակերպությունը SOCAR-ի վարկանիշը փետրվարի 29-ին նվազեցրել է «BB+»-ի՝ բացասական կանխատեսմամբ: Երկրի խորհրդարանը փետրվարին վերանայել է 2016-ի իր պետական բյուջեն՝ հիմնվելով բարելի համար 25 դոլար նավթի միջին գնի վրա: Նախկինում կանխատեսումներում նշվում էր բարելի համար 50 դոլարի գինը: Աբդուլաևը հայտնել է, որ փակվել են Գերմանիայի, Բելգիայի և Շվեյցարիայի գրասենյակները, Reuters-ին հղումով գրում է Tert.am-ը: Նավթի գների կտրուկ անկումը, ստիպել է ընկերությանն այս տարի կրճատել տրանսպորտի, հաղորդակցությունների, հովանավորչական նախագծերի, ինչպես նաև համաժողովների ծախսերը: SOCAR-ի պաշտոնյաները նշում են, որ ծախսերը կրճատելը կօգնի ընկերությանը երեք տարվա ընթացքում խնայել մոտ 400 միլիոն մանաթ (267 մլն դոլար): Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) 2016-ի հունվար-ապրիլին արտահանել է 6.756 մլն տոննա նավթ Ջեյհան, Սուպսա և Նովոռոսիյսկ նավահանգիստներով: 2015-ի նույն ժամանակահատվածում SOCAR-ն արտահանել է 7.449 մլն տոննա նավթ: Այդպիսով նավթի արտահանումը կրճատվել է 693 հազար տոննայով կամ 9.3%-ով: Ադրբեջանից ոչ նավթային արտահանումը նվազել է` զիջելով է ՀՀ-ից արտահանման ծավալին
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |