Հայփոստը կմասնակցի Նյու Յորքի Համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսին27 մայիսի 2016 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Հայփոստը կմասնակցի «Նյու Յորք-2016» Համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսին: Տասնամյակը մեկ կազմակերպվող մեծագույն ֆիլատելիստական միջազգային ցուցահանդեսը կայանալու է 2016-ի մայիսի 28-ից հունիսի 4-ը Նյու Յորքում: Ցուցահանդեսին կմասնակցեն տարբեր երկրների 120-ից ավել ֆիլատելիստական միություններ և կազմակերպություններ, ավելի քան 50 երկրների փոստային կապի ազգային օպերատորներ: Հայփոստը առաջին անգամ առանձին տաղավարով է մասնակցում նմանատիպ մեծության ցուցահանդեսի, ինչը ֆիլատելիստական աշխարհի համար ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանը: Ցուցահանդեսին կներկայացվեն 2013, 2014 և 2015թթ. հայկական նամականիշերի հավաքածուներ: Միջոցառման ընթացքում Հայփոստը նախատեսում է մարել 2 գեղաթերթիկ՝ նվիրված «Նյու Յորք-2016» ցուցահանդեսին և «Ռիո-2016» ամառային օլիմպիական խաղերին: Շարունակելով ֆիլատելիայում նորարարությունների կիրառման քաղաքականությունը, Հայփոստը հերթական անակնկալն է մատուցել ֆիլատելիստներին. «Նյու Յորք-2016» ցուցահանդեսին նվիրված գեղաթերթիկի նամականիշի պերֆորացիան արված է խնձորի տեսքով (Նյու Յորքին ամերիկյան խոսակցական լեզվով ասում են «Մեծ Խնձոր» (Big Apple)): Ցուցահանդեսի շրջանակում Համաշխարհային փոստային միության հովանու ներքո կկազմակերպվի ֆիլատելիստական մրցույթ, որին նույնպես Հայփոստը կմասնակցի: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |