ԵՏՄ երկրների նախագահներն Աստանայում կքննարկեն այլ երկրների հետ առևտուրը

ԵՏՄ երկրների նախագահներն Աստանայում կքննարկեն այլ երկրների հետ առևտուրը

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որը կայանալու է մայիսի 31-ին Աստանայում, կքննարկվեն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) գործունեության և այլ պետությունների հետ առևտրին առնչվող հարցերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ենթադրվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն ԵՏՄ գործունեության, այլ պետությունների հետ առևտրային համագործակցության զարգացման ընթացիկ հարցերը:

Նիստին կմասնակցեն Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահները:

Մայիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեցին ԵՏՄ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարները: Երևանյան նիստի ընթացքում քննարկվել է ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ԵՏՄ-ի՝ ինտեգրացիոն այլ միավորումների հետ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև առանձին երկրների հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները:ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների հետագա բնականոն զարգացման առումով ՀՀ նախագահը կարևորել է անվտանգության բաղադրիչը և այդ տեսանկյունից ներկայացրել ԼՂ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները,

Ընթերցեք նաև. Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների հետ հանդիպմանը ՀՀ նախագահը կարևորել է անվտանգության բաղադրիչը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---