ՊՆ-ն ծրագրավորող զորակոչիկների մրցույթ է հայտարարել

ՊՆ-ն ծրագրավորող զորակոչիկների մրցույթ է հայտարարել

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայ տեք» կիբերանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով, մրցույթ է հայտարարել:

Ինչպես հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից, մրցույթին կարող են մասնակցել 2016թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա, ՏՀՏ և Բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով.

Ծրագրավորում (Software development). MSCD Web Application, C/C++ Developers Certifications, C Programming Language Certified Associate (CLA), C Certified Professional Programmer (CLP), C Certified Senior Programmer (CLS), C++ Certified Associate Programmer (CPA), C++ Certified Professional Programmer (CPP), C++ Certified Senior Programmer (CPS), C# Desktop Application Development Certifications:, Microsoft Certified Solution Expert (MCSE), ·Microsoft Certified Solution Developer (MCSD), Microsoft Certified Solution Associate (MCSA), Java Developers Certifications:, Oracle Certified Professional, ·Oracle Database SQL Expert!

Ցանցային ադմինիստրատոր (System administrator). Linux – LPI–2, Windows – MSCA (Windows Server 2008, 2012)

Ցանցեր (Networks). CCNA (Cisco Certified Network Associate), CCNP (Cisco Certified Network Professional) Կիբերանվտանգություն (Cybersecurity). CompTIA Security +, CCNA Security, Cisco Cyber Security

Մրցույթում հաղթած զորակոչիկներն ժամկետային զինվորական ծառայության կնշանակվեն ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության հատուկ ստորաբաժանումներում։

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 10-ը կարող են ուղարկել իրենց տվյալները (անձնագիր, կրթությունը հավաստող փաստաթուղթ, ինքնակենսագրություն, մասնագիտացված կազմակերպության միջնորդություն և, առկայության դեպքում, մասնագիտական հավաստագրերի պատճեն) hightechcs@mil.am էլ. Հասցեով: Հեռախոս +374 10 294416

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---