Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի գումարի վերադարձը հետաձգվել է

Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի գումարի վերադարձը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Իտալացի երգիչ Էրոս Ռամազոտտիի՝ չեղյալ հայտարարված համերգի տոմսերի գումարները գնորդներին կվերադարձվեն ավելի ուշ, քան որոշված էր: Նախապես հայտարարվել էր, որ այդ գործընթացը տեղի կունենա մայիսի 26-ից հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածում, սակայն Global Communications ընկերությունը, որի պատճառով և ապրիլի 26-ին նախատեսված երևանյան համերգը չի կայացել, հետաձգել է ժամկետը մինչև սեպտեմբերի 15-ը:

Ռամազոտիի երևանյան համերգը կայանալու էր 2016-ի ապրիլի 26-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մարտի 29-ին, սակայն, Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակում Ռուսաստանում, էստոնիայում և Հայաստանում կայանալիք համերգները չեղարկվել են:

Երևանյան համերգի կազմակերպչական հարցերի պատասխանատու «Ֆորպոստարտ պրոդաքշըն» ընկերության տնօրեն Զառա Մխեյանը հայտնել է որ պատճառը գործընթացի բարդությունն է:

«Տոմսերի վերադարձի ժամկետների հետաձգումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Մասնավորապես, միաժամանակ չեղյալ են հայտարարվել մոտ ջ 15 քաղաքում կայանալիք համերգային ծրագրեր: Ընդ որում՝ որոշ քաղաքներում, օրինակ, Մոսկվայում նախատեսված է եղել ոչ թե 1, այլ 2 համերգային ծրագիր: Այդքան մեծ քանակությամբ հանդիսատեսից տոմսեր հետ ընդունելը և նրանց դրամական փոխհատուցումն իրականացնելը ժամանակատար և բարդ գործընթաց է: Հնարավոր չէ բոլոր քաղաքներում միաժամանակ իրականացնել այդ գործընթացը»,-ասել է նա, գրում է Armtimes.com-ը:

Մխեյանը տեղեկացրել է , որ «Ֆորպոստարտ պրոդաքշընն» ինքնուրույն տոմսերի գումարները վերադարձնելու իրավուք չունի, քանի որ ըստ «Global Communications»-ի հետ կնքած պայմանագրի՝ հանդիսանում է կատարող, և որոշումներ այս հարցով կարող է կայացնել միայն Global Communications-ը:

Էրոս Ռամազոտիի համերգային շրջագայությունը դադարեցվել է մարտի 26-ին Մինսկում կայացած համերգից հետո: Էստոնիայում, Ռուսաստանում և Հայաստանում նախատեսված համերգային շոուները չեն կայացել շրջագայության ռուսաստանյան կազմակերպիչ «Global Communications» ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---