Իսրայելի Քնեսեթը չքննարկեց Հայոց ցեղասպանության հարցը

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Իսրայելի խորհրդարանը` Քնեսեթը օրակարգից հանեց Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը: Ինչպես հաղորդում է «Կոլ Իսրայել» ռադիոկայանը, այդ առաջարկին կողմ քվեարկեցին 15 պատգամավորներ, իսկ 12-ը` արտահայտվեցին քննարկումը Քնեսեթի հանձնաժողովներ տեղափոխելու օգտին: Իսրայելն ու Թուրքիան սերտորեն համագործակցում են պաշտպանության, առեւտրի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում: Երուսաղեմը լռակյաց սատարում է Անկարային, չնայած հրեա ժողովրդի վերապրած աղետին եւ Իսրայելի պայքարին բոլոր նրանց դեմ, ով ժխտում է Հոլոքոսթի փաստը:



Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկման նախաձեռնողը Խաիմ Օրոնն (Մերեց-Յահադ) էր: Սակայն Օրոնի հանդեպ ճնշում է գործադրել արտգործնախարարությունը եւ վարչապետի աշխատակազմը: Նրանք «խնդրել են» խորհրդարանականին հանել առաջարկն օրակարգից, որպեսզի «վտանգի չենթարկեն Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ»: Իսրայելում հայկական համայնքի ներկայացուցիչները հայտարարել են, որ հիասթափված են պատգամավորների որոշումից:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---