Ապրեսյան. 2016-ին ՀՀ-ում զբոսաշրջության 5% աճ է սպասվում

Ապրեսյան.  2016-ին ՀՀ-ում զբոսաշրջության 5% աճ է սպասվում

PanARMENIAN.Net - Հայաստանում դինամիկ զարգանում և աճ է գրանցում ներքին տուրիզմը, նաև՝ հայաստանցիների արտաքին զբոսաշրջությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Մինչդեռ, նրա տվյալներով, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 1%-ով պակաս է եղել, քան 2015-ին:

«Հիմնական պատճառը եղել է այն, որ ցուցանիշի անկմանն ազդել է ՌԴ-ից այցելությունների նվազումը Հայաստան: Ընդհանրապես այս տարի արտագնա զբոսաշրջությունը ՌԴ-ից անկում է ապրել: Իսկ այլ երկրներից ՀՀ այցելողների թվի աճ եղել է»,-ասել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Միաժամանակ, ըստ նրա, 2016թ-ին եռամսյակին արդեն իսկ գրանցվել է աճ՝ 8,6%-ով: 2015-ի առաջին եռամսյակում 252.000 այցելություն է եղել, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում արդեն 8,6% -ով աճ է գրանցվել:

Ապրեսյանը նշել է, որ ըստ կանխատեսման՝ մեկ տարվա կտրվածքով նախատեսվում է ունենալ 5% աճ:

Ապրեսյանը դեմ չէ համեմատություններ անցկացնել հարևան Վրաստանի հետ, որտեղ 2015-ին այցելել է 5 մլն 900.000 մարդ: Ըստ պաշտոնյայի՝ ընդհանուր 2 մլն 280.000-ն է եղել որպես զբոսաշրջիկ, որոնք 24 ժամ և ավելի ժամանակով այցելածներն են:

«Եթե համեմատենք, ապա կտեսնենք, որ ոչ զբոսաշրջային թիվը շատ չի տարբերվում»,-ասել է նա:

Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետը նաև անդրադարձել է գնային քաղաքականությանը և կրկին համեմատել Վրաստանի հետ և պնդել, թե նույնանման քաղաքներում նույն կարգի ու նույն որակային սպասարկման գները ոչնչով չեն տարբերվում, դեռ մի բան էլ զիջում են մոտ 10%-ով:

Ապրեսյանը նշել է , որ պետությունը չի խառնվում մասնավորի գնային քաղաքականությանը: Ապրեսյանը նկատել է, որ Վրաստանում ավիատոմսերն ավելի էժան են, քանի որ արդեն 10 տարի է՝ անցել են բաց երկնքի քաղաքականությանը, իսկ Հայաստանն այս ոլորտում նոր է քայլեր անում:

Ներգնա զբոսաշրջությունը 2015-ին 2014-ի համեմատ նվազել է 1%-ով, բացարձակ թվով կազմելով 1 միլիոն 192 հազար: Նվազումը հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանից այցելությունների նվազմամբ:

Ընդհանրապես ՌԴ-ից 2015-ին, կապված ռուբլու փոխարժեքի նվազման հետ, արտագնա զբոսաշրջությունը ոչ միայն Հայաստան, այլև բոլոր ուղղություններով նվազել է՝ 9 ամսվա տվյալներով` 31 տոկոսով, դեպի Հայաստան` 6 տոկոսով: Կա չնչին նվազում նաև Ֆրանսիայից, Իտալիայից, Վրաստանից եկած զբոսաշրջիկների առումով:

Վիճակագրական տվյալներով` 2013-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 84188 միջազգային զբոսաշրջիկ` 12,6 տոկոսով ավելի, քան 2012 թվականի նույն ժամանակահատվածում: 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ է այցելել 941.151 զբոսաշրջիկ` 13,6 %-ով ավելի, քան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: 2000-2013 թվականների ընթացքում Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 24 անգամ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---