2-րդ անգամ Երևանում գունազարդ վազք կանցկացվի՝ հուլիսի 9-ին

2-րդ անգամ Երևանում  գունազարդ վազք կանցկացվի՝ հուլիսի 9-ին

PanARMENIAN.Net - Yerevan Color Run-ը 2016-ին տեղի է ունենալու հուլիսի 9-ին Մարզահամերգային համալիրի դիմաց:

Yerevan Color Run-ը վազք-զվարճանք է, որը կազմակերպվում է աշխարհի շատ երկրներում ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան, և 2015-ից այն արդեն հասել է Հայաստան:

Հուլիսի 9-ի վաղ առավոտյան բոլոր մասնակիցները հանդիպում են Մարզահամերգային համալիրի տարածքում, ֆիթնես նախավարժանքի միջոցով տաքացնում են մկանները և պատրաստվում մեկնարկին:
 Այնուհետև վազքուղու ամբողջ ընթացքում մասնակիցների վրա, ոտքից գլուխ, լցնելու են գունավոր և բացարձակ անվնաս փոշեներկեր: Քանի որ սա զվարճալի վազք է, մասնակիցների արդյունքները չեն չափվելու, բայց այնուամենայնիվ, վազքուղին առաջինն անցած երեք տղաները և աղջիկները կպարգևավատրվեն մրցանակներով:

Վազքից հետո մասնակիցներին սպասվում է երաժշտական գունազարդ հրավառություն և պար: 


Վազքի մասնակցության արժեքն է 4000 դրամ: Կարելի է ամրագրել միջոցառման կայքում:

2015-ի օգոստոսի 15-ին՝ ժամը 07:00-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից մեկնարկել է Գունազարդ վազքը (Yerevan Color Run):Գույների այս փառատոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ:Վազքուղին առաջինն անցած 3 տղա և 3 աղջիկը ստացել են մեդալներ և նվերներ:

Առաջին անգամ Հայաստանում՝ գունազարդ վազք

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---