ԻՊ-ն ստանձնել է Օռլանդոյի գիշերային ակումբում զինված հարձակման պատասխանատվությունը

ԻՊ-ն ստանձնել է Օռլանդոյի գիշերային ակումբում զինված հարձակման  պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի Pulse գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Tert.am-ը Reuters-ի վրա հղումով:

«Զինված հարձակումը Օռլանդո քաղաքի միասեռականների գիշերային ակումբի վրա, որի հետևանքով ավելի քան 100 մարդ զոհվել ու վիրավորվել է, իրականցվել է «Իսլամական պետության» անդամի կողմից», - գործակալությունը մեջբերում է ահաբեկիչների հայտարարությունը:

Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ ակումբում հարձակում իրականացրած Օմար Մարտինը միջադեպից 20 րոպե առաջ 911 ծառայություն է զանգել և հավատարմության երդում տվել ԻՊ-ին:

Հետախուզությունների դաշնային բյուրոյի տվյալներով` աֆղանական ծագմամբ ամերիկացի Մարտինը այն հարյուրավոր մարդկանց ցուցակում է եղել, որոնք կասկածվում են «Իսլամական պետությանը» աջակցելու համար:

Օռլանդո քաղաքի միասեռականների ակումբներից մեկի վրա հունիսի լույս 12-ի գիշերը հարձակում է եղել, ինչի արդյունքում 50 մարդ է զոհվել, ևս 53-ը վիրավորվել։ Իրավապահ մարմիններում աղբյուրների փոխանցմամբ, կրակողը եղել է աֆղանական արմատներով ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինը։ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել է դաշնային կառավարությանն աջակցել Օռլանդոյի իրավապահ մարմիններին:

USA Today-ը դեպքն արդեն ԱՄՆ պատմության մեջ զոհերի քանակով ամենախոշորն է որակել։Ավելի ուշ կրակողի հայրը՝ Միր Սեդիքը, NBC News-ին պատնմել է, որ իր որդին կարող էր նման քայլի դիմել, քանի որ ամիսներ առաջ Մայամիում համբուրվող տղամարդկանց է տեսել ու բարկացել, քանի որ նրանք համբուրվում էին իր որդու ու կնոջ աչքի առաջ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---