ԶԼՄ-ներ. Մերկելը պատրաստ է զիջել Թուրքիային հանուն փախստականների հարցով համաձայնագրի

ԶԼՄ-ներ. Մերկելը պատրաստ է զիջել Թուրքիային հանուն փախստականների հարցով համաձայնագրի

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ է զիջումների գնալ Թուրքիային, այդ թվում` չեղարկելով մուտքի արտոնագրային ռեժիմը 75 մլն մարդու համար: Այդ մասին ասել է 1980-ականներից ի վեր Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ում աշխատող դիվանագետ Սեբաստյան Վուդը, հայտնում է Slon.ru-ն Telegraph-ի վրա հղումով:

«Մերկելը սկսում է նկարագրել գործարքը հումանիտար իրավիճակի տեսակետից (նշելով, որ 9 մարդ է խեղդվել)` նախապես մեղմելու համար ընդդիմադիրներին: Պաշտոնական անձինք կուլիսների ետևում սկսել են հետաքրքրվել հակաահաբեկչական օրենքների փոխզիջումային ձևակերպումներով»,-ասել է դիվանագետ Սեբաստյան Վուդը:

Դիվանագետները մտավախություն ունեն, որ Թուրքիայի նախագահ էրդողնը կհրաժարվի գործարքից, որը թույլ կտա կասեցնել միգրանտների հոսքը Եվրոպա և «նոր հնարավորություններ կբացի», եթե Եվրոպան զիջումների չգնա:

2016-ի մայիսին Եվրահանձնաժողովն առաջարկեց չեղարկել վիզային ռեժիմը Թուրքիայի համար: Ըստ ԶԼՄ-ների տվյալների, ԵՀ նախաձեռնությամբ այդ հարցը հունիսի սկզբին հետաձգվեց: Դրան նախորդեց ԵՄ և Թուրքիայի գործարքը ֆինանսական աջակցության ավելացման մասին: Անկարան խնդրել է Բրյուսելից ավելացնել հատկացվող գումարը`€3միլիարդից մինչև €6մլրդ:

Ընթերցեք նաև. ԵԽ նախագահ. Պարտավոր ենք Թուրքիային և համերաշխություն հայտնել, և քննադատել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---