Հայ բժիշկները վիրահատություններ են արել Թբիլիսիում՝ շահույթը նվիրելով տեղի կենդանաբանական այգուն![]() 14 հունիսի 2016 - 11:24 AMT PanARMENIAN.Net - 2016թ. մայիսի 13-15 ընկած ժամանակահատվածում գերմանական «Բրեդենտ մեդիքալ» ատամների իմպլանտներ արտադրող ընկերության կողմից հավաստագիր ստացած բժիշկները «Բրեդենտ մեդիքալ» ընկերության խորհրդատու Դավիթ Գալստյանի ղեկավարությամբ նորարարական մեթոդների և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ցուցադրական վիրահատություններ են անցկացրել Թբիլիսիում: Վիրահատություններին մասնակցել են Հայաստանից և Վրաստանից հրավիրված բժիշկներ: Վիրահատությունների ընթացքում ստացված գումարը փոխանցվել է 2015թ. հունիսի 14-ին ջրհեղեղի հետևանքով տուժած Թբիլիսիի կենդանաբանական այգու ֆոնդին, հայտնում է «Գալա»-ն: Միջոցառումը նաև հնարավորություն է ընձեռել հայ, վրացի և գերմանացի բժիշկների միջև ատամների իմպլանտացիայի ոլորտում նորարարական մեթոդների փորձի փոխանակման համար։ Վիրահատություններն իրականացնողներն են Հայաստանի «Դիվիդենտ» կլինիկայի իմպլանտոլոգ Դավիթ Գալստյանն իր թիմով: Վիրահատություններին մասնակցել է նաև Վրաստանի «Էքսներ և ընկերներ» կլինիկայի դիմածնոտային վիրաբույժ-իմպլանտոլոգ Մայա Կիվիլաձեն, հայտնում է Galatv-ին: 2015-ի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։ Ավերված կենդանաբանական այգուց գիշատիչներ էին նփախել` գայլեր, վագրեր, արջեր, իսկ այգու տարածքն ամբողջողովին ավերված էր: Ջրհեղեղի ընթացքում զոհվել էր 20 մարդ, ևս 2-ն անհետ կորած էն համարվում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |