ԱԳՆ-ն՝ ՀՀ-ում ստրկության տվյալների մասին. Պարզ չէ, թե հետազոտական ինչ գործիքներ են օգտագործվել

ԱԳՆ-ն՝ ՀՀ-ում ստրկության  տվյալների մասին. Պարզ չէ, թե հետազոտական ինչ գործիքներ են օգտագործվել

PanARMENIAN.Net - Ստրկության վերաբերյալ ավստրալիացի իրավապաշտպանների հրապարակած զեկույցի տվյալների համաձայն, Հայաստանում ստրկության մեջ ապրում է 14.100 մարդ կամ բնակչության 0.47%-ը:

Ըստ հետազոտության, 2015-ին Հայաստանում 14.100 մարդ եղել է ժամանակակից ստրկության վիճակում` բնակչության մոտ 0,47%-ը: Ըստ 2013-ի նույն վարկանիշի Հայաստանը 57-րդ տեղում էր` ստրկության վիճակում էր մոտ 10.500 մարդ:

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հոդվածը պատրաստած Walk Free Foundation իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները հետազոտություններ անցկացնելու նպատակով Հայաստան չեն այցելել, պետական համապատասխան մարմինների և նման հարցերով զբաղվող հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ չեն համագործակցել, հայտնում է Panorama.am-ը:

«Ուստի՝ պարզ չէ, թե ինչպիսի հետազոտական և գիտամեթոդական գործիքներ են օգտագործել Հայաստանի վերաբերյալ եզրակացությունների անելիս»,-ասված է ԱԳՆ պատասխանում:

Նախարարությունից նաև ընդգծել են, որ Հայաստանի մասով հետազոտության նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշված կազմակերպության կողմից հետազոտությունն իրականացնելիս չեն օգտագործվել խորքային հարցազրույցների մեխանիզմներ:

«Հավելենք, որ համաձայն ԱՄՆ Պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ տարեկան զեկույցի, Հայաստանը երրորդ տարին անընդմեջ դասվում է 1-ին խմբում, ինչը նշանակում է, որ Հայաստանը համարվում է աշխարհում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ առավել հաջող պայքար ծավալող երկրներից մեկը:

Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարության 2015-ի զեկույցում ընդգրկված 188 երկրից առաջին խմբում դասակարգվել են միայն 31-ը: Հայաստանը տարածաշրջանի, ինչպես նաև ԱՊՀ երկրներից առաջին խմբում ընդգրկված միակ երկիրն է»,-նշել են ԱԳ նախարարությունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---