ՆԱՏՕ-ի գումարտակների տեղակայումը Եվրոպայում կարող է սկսվել 2017-ին

ՆԱՏՕ-ի գումարտակների տեղակայումը Եվրոպայում կարող է սկսվել 2017-ին

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի 4 բազմազգ գումարտակների տեղակայումը Արևելյան Եվրոպայում հնարավոր է արդեն 2017-ի սկզբին: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը դաշինքի ղեկավարությունում սեփական աղբյուրի վրա հղումով:

«Եթե իրատես լինենք, ապա տեղակայումը հնարավոր է գալիք տարվա սկզբին: Բազմազգ ուժերի տեղակայումը բավականին բարդ գործընթաց է»,-ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:Ըստ նրա, Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի 4 գումարտակների կազմի և թվաքանակի մասին վերջնական որոշումը կկայացվի Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Գումարտակները տեղակայվելու են Լատվիայիում, Լիտվայում, Էստոնիայում և Լեհաստանում:

2016-ի մայիսի վերջում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարել է, որ Վարշավայում կայանալիք գագաթնաժողովում բեկումնային որոշումներ են կայացվելու Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության վերաբերյալ:

Զինված ուժերի թվաքանակի ավելացման մասին արդեն հայտարարել են Լեհաստանն ու Գերմանիան: ՌԴ ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ Մոսկվան մտադիր չէ հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա: Վարշավայի գագաթնաժողովը տեղի կունենա 2016-ի հուլիսի 8-9-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---