Ռուս զինծառայող է զոհվել Սիրիայում

Ռուս զինծառայող է զոհվել Սիրիայում

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի զինծառայող է զոհվել Սիրիայում` կանխելով մահապարտ ահաբեկչի գործողությունը, որը փորձում էր ականապատ մեքենայով հասնել Հոմսում հումանիտար օգնության բաշխման վայր:

Հոմսում զինծառայող Անդրեյ Տիմոշենկովը պահպանում էր ռուսական Հաշտեցման կենտրոնի շարասյունը, հայտնում է Ինտերֆաքսը:

ՌԴ ՊՆ-ում ասել են, որ սերժանտ Տիմոշենկովը կանգնեցրել է ականապատ մեքենան` կրակ բացելով դրա ուղղությամբ հրաձգային զենքից: Մահապարտի ղեկավարած մեքենայի պայթյունից սերժանտը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել:

«Ռազմական բժիշկները 24 ժամ պայքարել են զինծառայողի կյանքի համար, սակայն ստացած վերքերից հունիսի 16-ին Տիմոշենկովը մահացել է: Նա հետմահու ներկայացվել է պետական պարգևի»,-հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

Ավելի վաղ, հունիսի 16-ին Մոսկվայի զինվորական հոսպիտալում մահացել էր ևս մեկ ռուս զինծառայող, որը վիրավորվել էր Սիրիայում` Միխայիլ Շիրոկոպոյասը:

Ըստ պաշտոնական տվյալների, Սիրիայում գործոսղության ընթացքում 11 ռուս զինծառայող է զոհվել:

ՌԴ-ն ռազմական գործողություն է սկսել Սիրիայում 2015-ի սեպտեմբերի 30-ին: Սա հետխորհրդային ժամանակաշրջանի ՌԴ առաջին լայնածավալ ռազմական գործողությունն է նախկին ԽՍՀՄ սահմաններից դուրս:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---