ՄԱԿ-ի պաշտոնյան կոչ է արել օգնել Թալիշի, Մատաղիսի փախստականներին. Աջակցել են 1400 հոգուն

ՄԱԿ-ի պաշտոնյան կոչ է արել օգնել  Թալիշի, Մատաղիսի փախստականներին. Աջակցել են 1400 հոգուն

PanARMENIAN.Net - Ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը, նույնպես պատճառ է դարձել նոր ավերածությունների, մարդկային տառապանքների և տեղահանության` ներառյալ դեպի Հայաստան: Տեղահանված բնակչության ճնշող մեծամասնությունը կանայք, երեխաներ և ծերեր են, որոնցից շատերը շփման գծին հարակից` Մարտակերտի Թալիշ եւ Մատաղիս գյուղերից են:

Այս մասին ՄԱԿ-ի գրասենյակում ասել է Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրիվիրթը:

Փախստականների համաշխարհային օրվա առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ, Բիրիվիրթն նշել է, որ այդ փախստականներից շատերը` հղի կանայք և կերակրող մայրեր, հիվանդ և հաշմանդամություն ունեցող մարդիկ ունեն հատուկ կարիքներ:

«Տեղահանված ընտանիքների մեծամասնությունը հյուրընկալվել են իրենց հարազատների կամ ընկերների կողմից, որոնք նույնպես ունեն սոցիալական խնդիրներ», - ընդգծել է նա, գրում է Aravot.am-ը:

Բիրիվիրթը մարդկանց կոչ է անում կանգնել փախստականների կողքին և ամեն ինչ չթողնել կառավարության վրա:

Հայաստանյան գրասենյակի ղեկավարը հայտնել է, որ ապրիլյան պատերազմի հետևանքով տուժած 1400 մարդու աջակցություն են ցուցաբերել: Հետագա անելիքների մասին Բիրիվիրթը դժվարացել է խոսել, միայն ասել է, որ իրենք պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից ու Հռոմի պապի այցելությունից հետո, լարվածությունը կթուլանա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն ապրիլի 12-ին հայտնել է, որ Հարյուրավոր մարդիկ, հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր, ստիպված են եղել լքել իրենց տները` Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետևանքով:

Կարդացեք նաև՝ Թալիշի երեխաները. Գյուղի, կարոտի, վերադարձի, երազանքների, պատերազմի մասին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---