Իտալիայում առաջարկել են եվրոյի գոտուց դուրս գալու հանրաքվե անցկացնել

Իտալիայում առաջարկել են եվրոյի գոտուց դուրս գալու հանրաքվե անցկացնել

PanARMENIAN.Net - Իտալական «Հինգ աստղի շարժում» կուսակցությունը, հաջողության հասնելով ընտրություններում, որոշել է պնդել, որ Իտալիան եվրոյի գոտուց դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնի:

«Մենք ցանկանում ենք խորհրդակցել ժողովրդի հետ եվրոյի հարցով: Այս պայմաններում եվրոն չի աշխատում: Մենք կարող ենք այլընտրանքային արժույթ առաջարկել կամ «եվրո-2»,-հայտարարել է կուսակցության անդամ և Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լուիջի դի Մայոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ցանկացած այդպիսի հանրաքվե կարող է միայն հանրային կարծիքի ցուցիչ հանդիսանալ, քանի որ Իտալիայի օրենքները թույլ չեն տալիս հանրաքվե անցկացնել միջազգային պայմանագրերից դուրս գալու հարցով: Սակայն եվրոյի հակառակորդների հաղթանակը լուրջ ազդանշան կարող է դառնալ Իտալիայի իշխանությունների համար, հատկապես, ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հնարավորության ֆոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Daily Mail-ի վրա հղումով:

Հունիսի 19-ին Իտալիայում տեղի է ունեցել վարչական մարմինների ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ կուսակցությունը մեծ հաջողություն գրանցեց: Վարչապետ դեմոկրատ Մատեո Ռենցին խոստովանել է «5 աստղի շարժման» ակնհայտ և անվիճելի հաղթանակը, որի պատճառն, ըստ նրա, ոչ թե բողոքն է, այլ փոփոխությունների անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---