ԻՊ գրոհայինները մոտ 900 բնակչի են առևանգել Հալեպի գավառում

ԻՊ գրոհայինները մոտ 900 բնակչի են առևանգել Հալեպի գավառում

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները ներխուժել են սիրիական Հալեպ գավառի Էլ Բաբ և Մանբիջ գյուղերն ու ավելի քան 900 բնակչի առևանգել, հայտնում է ՌԻԱ նովոստին քրդական աղբյուրի վրա հղումով:

Ըստ աղբյուրի, ոմանց գրոհայինները ստիպել են խրամատներ փորել Ար Ռաի և Մանբիջա գյուղերի մատույցներում, իսկ մյուսներին օգտագործում են որպես կենդանի վահան:

Աղբյուրը նշում է, որ խաղաղ բնակիչներ են առևանգվել Էլ Բաբ քաղաքի շրջակայքի 15 գյուղից և Մանբիջայի մեկ արվարձանից:

Մինչդեռ, ԻՊ գրոհայինները կրկին իրենց վերահսկողության տակ են առել Ար Ռաի բնակավայրը` թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու:

Հալեպի շրջանում վերջին օրերին չեն դադարում դաժան մարտերը Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի միջև: Հունիսի 5-ին հրթիռակոծության է ենթարկվել նաև հայկական Նոր Գյուղ թաղամասը, որի հետևանքով 4 հայ է զոհվել, ինչպես նաև վնասվել է «Զվարթնոց» հայկական եկեղեցին: Նոր գյուղի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել. վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց:

Հայկական կողմը խստիվ դատապարտել է Հալեպի քրիստոնեաբնակ թաղամասերի կանխամտածված ու հետևողական հրթիռակոծումը, որի հետևանքով միայն հայաբնակ թաղամասերում զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ և լուրջ վնաս է հասցվել Սուրբ Երրորդության «Զվարթնոց» հայկական կաթոլիկ եկեղեցուն, հայկական ծերանոցին և պատմամշակութային ու գիտակրթական նշանակության այլ շենքերի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---