Հռոմի պապը՝ Գյումրիում. Այստեղ իրականացվել են Եսայի մարգարեի խոսքերը

Հռոմի պապը՝ Գյումրիում. Այստեղ իրականացվել են Եսայի մարգարեի խոսքերը

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին Գյումրի քաղաքի Սուրբ Վարդանանց հրապարակում Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթակցությամբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մատուցել է Սուրբ Պատարագը:

Պապը պատարագի ընթացքում ասել է.

«Վերակառուցում ենք հին ավերակները, վերանորոգում անբնակ քաղաքները»: Այս վայրերում, իրականացվել են Եսայի մարգարեի խոսքերը, որ լսեցինք: Անաստտվածության երկար տարիների հոգևոր կործանումից հետո, երկրաշարժի սարսափելի նյութական ավերածություններից հետո, այսօր գտնվում ենք այստեղ՝ Աստծուն շնորհակալություն հայտնելու՝ հավատի ազատության և առատաձեռնության համար, որ բազում մարդկանց օգնեց վերականգնելու համար իրենց կյանքը, հսկայական դժվարություններով հանդերձ», - ասել է Ֆրանցիսկոս պապը:

«Վերածննդյան նշաններից ուզում եմ հիշեցնել Աշոցքի հիվանդանոցը, 25 տարի առաջ և ճանաչվեց որպես «Պապի հիվանդանոցը»: Արդարև, սեր է՝ Աստծուց ստացած և ընկերոջ ընծայված սերն է – ինչպես վկայում է օրինակի համար Կալկաթայի երանելի Մայր Թերեզան -, ժայռը՝ որի վրա պետք է կարուցել և վերակարուցել մեր ապագան: Այս հիմքի վրա է, որ հաստատված է Հիսուսի աշակերտի կյանքը. սիրո միջոցով է, որ Եկեղեցու դեմքը երիտասարդանում և հմայիչ է դառնում:

«Սրանից բոլորը իմանում են, որ իմ աշակերտներն էք, եթե սիրեք իրար» (Յվ 13,35): Կոչված ենք միշտ կառուցել և վերակառուցել, առանց երբեք հոգնելու, կամուրջներ սարքել, ոչ թե պարիսպներ կամ բաժանարար պատնեշներ»:

Պապի խոսքով, հայ ժողովուրդը թող միշտ ավելի համախմբված լինի հաւատի և սիրո մեջ:

«Աստուած բնակվում է սիրողի մեջ. Աստված բնակվում է որտեղ սիրում են իրար, հատկապես որտեղ տկարներին և աղքատներին են խնամում: Նա միշտ օրհնում և պաշտպանում է նրան ով «բարի լուրն է տանում թշվառներին, կոտրված սրտերի վերքերն է պատում և մխիթարում է վշտացածներին» (հմմտ. 1-2 համարները), - մեջբերել է Հռոմի պապը: «Եկել եմ որպէես ուխտավոր այս օրհնյալ երկիրը. հանդիպելով ձեզ հետ, որ ժամանել եք տարբեր շրջաններից և մոտակա Վրաստանից, տեսնում եմ, որ Աստուած ձեզ մենակ չի թողել. Նա այցելած է ձեր ժողովրդին (հմմտ. Ղկ (1,68):

Հռոմի պապի խոսքով, սակայն, միշտ առկա է փորձությունը:

«Մինչդեռ, հավատը ծնվում և վերածնվում է Տիրոջ, Հիսուսի հետ կենդանի հանդիպումից, իր փրկող և կյանքի բոլոր պարագաներում լուսավորող գթասրտության փորձառությամբ: Օգտակար է ամեն օր վերանորոգել այս հանդիպումը, Աստծո Խոսքի ընթերցումով և աղոթքով բացվելով իր սիրուն, որ երջանկությունն է սնուցում: Իսկ երբ Յիսուս կանչի հետևելու իրեն, հատկապես երբ ձեզ՝ երիտասարդներիդ հրավիրի, մի երկմտեք:

Նա մեզ ճանաչում է, մեզ իսկապես սիրում է, և ուզում է ազատել սիրտը վախի և հպարտության ծանրություններից: Նրան տեղ տալով, կարող ենք սեր ճառագայթել և Ավետարանը քարոզել», - ասել է Ֆրանցիսկոս պապը:

«Ուղում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել եկեղեցու վարդապետ, Գրիգոր Նարեկացու կերպարի: Նա մարգարե էր աստվածային ողորմութեան: Դժվար է գտնել որևէ մեկին, որ նրա պես կարողանա հաղթահարել անդնդային թշուառությունը: Նարեկացին ոչ միայն վարդապետ է ուսուցման, այլ հատկապես կյանքի: Նա մարգարեաբար ներկայացնում է ձեր ժողովրդին, որ պատմության ընթացքում ունեցել է շատ անգամ ողբերգական սեփական դեպքերը: Ձեր սիրելի ժողովուրդը ևս, տառապելու քաջատեղյակ եւ Հարության զորությամբ, կարող է հավատի վկա և վարդապետ լինել մեզ բոլորիս:

Հունիսի 25-ի առավոտյան Հայաստանում եռօրյա այցով գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսն, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարոգին Բ-ն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հոգևոր և պետական այրերի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր ու Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Այնտեղ նրանք ծաղիկներ են դրել ու աղոթել են զոհերի հիշատակին: Կատարվել է բարեխոսական կարգի արարողությունը՝ հայցելով սրբադասված նահատակների բարեխոսությունը:

Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում:

Հռոմի պապը Գյումրիում պատարագ է մատուցել. Մասնակցել են հազարավոր մարդիկ (Թարմացված) (վիդեո)

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---