«Բորուսիայի» տնօրեն. Մխիթարյանի հարցով վերջնական որոշումը կկայացվի մինչև հուլիսի 4-ը

«Բորուսիայի»  տնօրեն. Մխիթարյանի հարցով վերջնական որոշումը կկայացվի մինչև հուլիսի 4-ը

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ թիմից հեռանալու հնարավորության մասին:

«Այս շաբաթվա ընթացքում կգնահատենք իրավիճակը: Ցանկանալի է, որպեսզի ֆուտբոլիստների հետ կապված բոլոր հարցերը կարգավորվեն մինչև մարզումների մեկնարկը: Շատ բարդ որոշում է»,- ասել է Վատցկեն, Kicker-ին հղումով գրում է Armsport.am-ը:

Հաղորդվում է, որ «Բորուսիան» հաջորդ մրցաշրջանին կսկսի նախապատրաստվել հուլիսի 4-ից:

«Մանչեսթեր Յունայթեդը» ծանր բանակցությունների արդյունքում գրեթե ավարտին է հասցրել «Պարի-Սեն Ժերմենի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի ու Դորթմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերման գործընթացը:

Ինչպես գրում է The Guardian-ը, ակումբի նոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ավարտել երկու խաղացողների գնման գործարքները մինչև հուլիս կամ դրա առաջին օրերի ընթացքում: Երկու խաղացողների գործակալն էլ իտալացի Մինո Ռայոլան է: Մխիթարյանին, ըստ ամենայնի, 4-5 տարվա պայմանագիր կառաջարկվի:

Կարդացեք նաև՝ The Guardian. «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանին 4-5 տարվա պայմանագիր կառաջարկի

«Բորուսիան» Մխիթարյանին փոխարինելու 2 թեկնածու ունի

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---