Երևանում շոկոլադի փառատոն կանցկացվի

Երևանում շոկոլադի փառատոն կանցկացվի

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին ամբողջ աշխարհը տոնում է շոկոլադի միջազգային օրը։ Այդ առիթով երևանյան The LOFT ակումբը քաղաքի քաղցրասերների համար շոկոլադի փառատոն կանցկացնի: Choco Fest փառատոն-էքսպոն նախատեսվում է ամենամյա դարձնել:

Փառատոնին հրավիրվում են մասնակցելու բոլոր հայաստանյան արտադրողները և շոկոլադ ներմուծողնեը: Փառատոնը հնարավորություն կտա ներկայացնել ձեռնարկություններին արտադրանքը լայն լսարանին, ընդլայնել սպառողների ցանկը, գովազդել ընկերությունը, հանրայնացնել արտադրանքի տեսականին, վերջապես, ծանոթանալ մրցակիցների հետ:

Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 28-ը:

Շոկոլադի բուժիչ հատկությունների շնորհիվ վերջին շրջանում ավելի մեծ հեղինակություն են ձեռք բերել շոկոլադե հանգստավայրերը, որտեղ շոկոլադով հիմնականում բուժում են դեպրեսիաներից։ Ամենահայտնի հանգստավայրերից Է Հերշեսը՝ Կալիֆորնիայում։ Այսօր տուրիստական շատ գործակալություններ չեն վարանում իրենց ծրագրերում ներառել այցելություններ «շոկոլադի սրճարաններ», որտեղ շոկոլադը կարելի է ճաշակել ոչ միայն իբրև դեսերտ, այլև որպես սնունդ՝ ասենք շոկոլադե սոուսով բադ։ Այցելությունների մեծ ցուցանիշ ունեն նաև Բարսելոնի շոկոլադի թանգարանը և Շոկոլանդիան Գերմանիայում. այստեղ կազմակերպվող՝ շոկոլադի հետ կապված շոուներին տարեկան ականատես է լինում ավելի քան երեք միլիոն մարդ:

«Գրանդ քենդի» ընկերության արտադրած 4 տոննա 410 կգ քաշ, 5600 մմ երկարություն, 2750 մմ լայնություն, 250 մմ հաստություն ցուցանիշով հայկական շոկոլադե հսկան 2010 թ.-ի սեպտեմբեր ամսին սահմանեց համաշխարհային ռեկորդ և Գինեսի ռեկորդների գրքում գրանցվեց որպես աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---