«Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները կուտակվել են թուրք-սիրիական սահմանին

«Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները կուտակվել են թուրք-սիրիական սահմանին

PanARMENIAN.Net - Սիրիայի Հալեպի գավառի Հրայթան և Քաֆր Համրա բնակավայրերի բնակիչները հայտնել են, որ «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչները ծանր սպառազինությամբ կուտակվել են թուրք-սիրիական սահմանին: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին Սիրիայում հաշտեցման կենտրոնի վրա հղումով:

Ահաբեկիչները շարունակում են մարտական գործողությունները: Նրանք հրթիռակոծել և ականակոծել են էլ Հադեր, Քուդեհի, Հանդրթա բնակավայրերը, ինչպես նաև Հալեպի թաղամասերը:

Ավելի վաղ Հաշտեցման կենտրոնը հայտնել էր, որ հրադադարի ընթացքում ահաբեկիչները վերախմբավորել են ուժերը: Հունիսի սկզբին «Ջեբհաթ ան Նուսրան» Երկու անգամ փորձել է գրոհի անցնել Հալեպի շրջանում, սակայն սիրիական բանակին հաջողվել է կասեցնել գրոհները: Դրանից հետո ահաբեկիչները սկսել են հրթիռակոծել և ականակոծել բնակելի թաղամասերը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններն ականանետերից գնդակոծել են Հալեպ գավառի բնակավայրերը: Արդյունքում զոհվել է 54 և վիրավորվել է 93 խաղաղ բնակիչ, զոհերի թվում նաև երեխա կա: «Հունիսի 10-ի 4գԳիշերը «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններն ականակոծել են Հալեպ գավառի Հանդրաթ բնակավայրն ու Շեյխ Մահսուդ թաղամասը: Անկանոն գնդակոծության հետևանքով երեխա է զոհվել, 8 խաղաղ բնակիչ վիրավորվել է, տներ են վնասվել»,-ասել էր Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---