Պայթյուն Դիարբեքիրում. Տուժածներ կան

Պայթյուն Դիարբեքիրում. Տուժածներ կան

PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Դիջլե շրջանում հունիսի 28-ին պայթյուն է տեղի ունեցել:

Տուժել է 5 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, «Հուրրիյեթ» թերթի կայքին հղումով գրում է Tert.am-ը:

Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ տարածքով ոստիկանական մեքենա է անցնելիս եղել:

Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության մեքենաները:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում մայիսի 11-ին Ականապատ մեքենա է պայթել: Պայթյունի հետևանքով 3 զոհ և 42 վիրավոր է եղել:

Ավելի վաղ, Թուրքիայի Դիարբեքիր գավառի Հանի շրջանում ականապատ մեքենայի պայթյունից 1 զինծառայող է սպանվել, 47 անձ վիրավորվել է:

Ապրիլին Դիարբեքիրում հզոր պայթյունի հետևանքով մահացել է 7 ոստիկան, 27 մարդ վիրավորվել է, որոնցից 13-ը՝ ոստիկան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---