ՌԴ հետ միավորված ՀՕՊ ուժեր ստեղծելու համաձայնագիրը վավերացվել է30 հունիսի 2016 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին Ազգային ժողովում դրվել է քվերակության Ռուսաստանի հետ միավորված ՀՕՊ ուժեր ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի վավերացման հարցը: Ձայների 102 կողմ, 8 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ համաձայնագիրը վավերացվել է: «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին: Ինչպես խորհրդարանի նիստում ասել է փաստաթուղթը ներկայացնող ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը, համաձայնագրի նպատակն է կատարելագործել ՀՕՊ համակարգը Կովկասի տարածաշրջանում: Ըստ նրա, ՀՕՊ միավորված ուժերի գործողությունները համակարգելու է ՌԴ օդատիեզերական ուժերի հրամանատարությունը, իսկ ընդհանուր ղեկավարությունը` ՌԴ Հարավային զինվորական շրջանի ղեկավարությունը: Հասարակության շրջանում մտահոգություններ կան կապված միասնական ՀՕՊ-ի ղեկավարման հետ: «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամներն ավելի վաղ Ազգային ժողովի մուտքի մոտ պահանջում էին կանխել Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացումը: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ ՀՀ և ՌԴ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումով Հայաստանը իր ՀՕՊ ուժերի հետ մեկտեղ տարածաշրջանային հակաօդային խնդիրներն իրականացնելու համար կօգտագործի նաև ՌԴ ՀՕՊ ներուժը: «Վերահաստատում եմ՝ և′ խաղաղ պայմաններում, և′ մարտական գործողությունների ժամանակ հայաստանյան հատվածի ՀՕՊ կիրառումը իրականացնելու է ՀՀ ՀՕՊ և ավիացիայի հրամանատարությունը: Հրամանի անհրաժեշտության դեպքում այն արձակելու է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն ու ՀՕՊ և Ավիացիայի վարչությունն՝ առանց վերապահումների», - շեշտել է Օհանյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |