Ռուսական ռազմակայանում պատրաստվում են լայնածավալ տակտիկական զորավարժությունների

Ռուսական ռազմակայանում պատրաստվում են լայնածավալ տակտիկական զորավարժությունների

PanARMENIAN.Net - «Քամհուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում ավարտվել է ՌԴ Հարավային զինվորական շրջանի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների դաշտային պատրաստության փուլը, որին մասնակցել է մոտ 1.500 զինծառայող և մոտ 500 միավոր ռազմատեխնիկա:

Ռազմաբազայի հրամանատար գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովի ղեկավարությամբ մոտոհրաձգային, տանկային, հրետանային և հատուկ ստորաբաժանումները մշակել են պաշտպանության մեջ երկկողմանի տակտիկական մարտի և գրոհի գործողությունները`արդիական հետախուզական համալիրների և «Նավոդչիկ-2» ու «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Զինծառայողները նաև վարժանքներ են անցկացրել կրակային, տակտիկական, ռազմաբժշկական և հատուկ պատրաստության հմտությունների զարգացման նպատակով, բարձր լեռնային գոտու «էքստրեմալ» պայմաններում ցերեկային և գիշերային ժամերին մարտական մեքենաներ վարելու ուղղությամբ:

Ստորաբաժանումների դաշտային պարապմունքներն անցել են 2016-ի հուլիսի կեսին կայանալիք զորվարաժություններին նախապատրաստվելու շրջանակում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---